fbpx
Աշխարհ

05:00 14/8/2019

Խավիեր Բարդեմը ևս աջակցում է ապօրինի միգրանտներին

Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ է արել Եվրամիության երկրներին համոզել, որ Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտները բաշխվեն։

Անօրինական միգրանտներով նավն արդեն ավելի քան 10 օր սպասում է թույլտվության, որ նրանց իջեցնի որևիցե երկրի նավահանգստում: Կազմակերպությունը Twitter-ում տեսագրություն է տարածել, որտեղ Բարդեմն իր պաշտպանությունն է հայտնում Open Arms-ի անձնակազմին և միգրանտներին:

Այս պահին նավում ավելի քան 150 միգրանտ կա:

Ավելի վաղ դերասան Ռիչարդ Գիրն անձամբ է մթերք հասցրել միգրանտներին:

Նշենք, որ 50-ամյա Խավիեր Բարդեմն «Օսկար» մրցանակի դափնեկիր է երկրորդ պլանի տղամարդու դերի համար: Նրա կինը հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսն է:

Վերեվ