Երեկ գիշերը կայացավ Չավիի նորամուտի խաղը «Բարսելոնայում», որի շրջանակներում ակումբը մրցեց «Էսպանյոլի» հետ։
Նորամուտի խաղը հաղթական ստացվեց։
Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Մեմֆիս Դեպայը 48-րդ րոպեին․ նա մրցակցի դարպասը խոցեց 11-մետրանոցից։
Հաղթանակից հետո «Բարսան» վաստակեց 20 միավոր ու այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է։
https://www.youtube.com/watch?v=6m9Efxz6NoE