fbpx
Սպորտ

Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու․ Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի վերսկսումից իր սպասելիքների մասին։ Նեյմարը նշել է, որ այս շրջանը սովորական չի եղել, բայց գլխավոր նպատակը ֆիզիկապես առողջ ու հոգեբանորեն կայուն մնալն էր։

«Պատրաստ եմ վերադարձին, իհարկե, շատ եմ մտածում Չեմպիոնների լիգայի մասին։ Կարոտում եմ խաղի թեժությունը։ Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու ու, եթե այդպես է Աստծո կամքը, պատմություն կերտելու»,- ասել է Նեյմարը։

Նշենք, որ ՊՍԺ-ն մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս եկել։ ՉԼ-ն ավարտին կհասցվի Լիսաբոնում «8-ի եզրափակիչ» ձևաչափով՝ օգոստոսի 12-23-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ