fbpx
Սպորտ

Վաղը թիմը դուրս կգա խաղադաշտ և կկռվի մինչև մահ․ Զինեդին Զիդան

AS պարբերականի հաղորդմամբ՝ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրի հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ խաղալու են միայն հաղթանակի համար։

Արքայական թիմը հուլիսի 16-ին ընդունելու է «Վիլյառեալին»։

«Համաձայն չեմ 2 ոչ ոքի արդյունքի, մտածում ենք միայն հաղթանակի մասին։ Դա է մեր մոտիվացիան»,- նշել է Զինեդին Զիդանը։

Զիդանի խոսքով՝ թիմը վաղը դուրս է գալու խաղադաշտ և կռվելու է մինչև մահ։

«Ռեալը» 36 խաղում վաստակել է 83 միավոր։ Այս պահին ակումբը 4 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ։

Վերջին երկու տուրում «Ռեալին» պետք է վաստակի 2 միավոր։ «Բարսելոնայի» հետ հավասար միավորների դեպքում, «Ռեալը» կունենա առավելություն, քանի որ «Բարսելոնայի» հետ առաջնության երկու խաղերում հաղթել է 2։0 հաշվով և խաղացել ոչ ոքի՝ 0։0։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ