Հարձակվող Վինիսիուս Ժունիորը իր փաստաբաններին հանձնարարել է խզել պայմանագիրը Nike ընկերության հետ, որը գործում է մինչև 2028 թվականը: Այս մասին հայտնում է O Globo-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա Վինիսիուսը ստիպված է եղել խաղալ հին հավաքածուի խաղակոշիկներով, քանի որ ընկերությունն իրեն նոր մոդելները չի տրամադրել: Բացի դա, հարձակվողը հեռացվել է ընկերության մի շարք գովազդային արշավներից:
Դատական գործընթացի առաջին փորձերն իրականացվել են 2022 թվականի առաջին կեսում, երբ Վինիսիուսը Չեմպիոնների լիգայի վերջին փուլերում հանդես էր գալիս հին խաղակոշիկներով: Nike-ը Վինիսիուսի 12 հովանավորներից մեկն է: