Զինված Ուժեր

Ռուս խաղաղապահը պատմել է Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընկած ճանապարհին իրավիճակը հանգիստ է:

«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, վերադառնում են իրերով, նրանք կարող են իրենց ապահով զգալ: Երթևեկությունը Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում առաջին օրերի համեմատ զգալիորեն ավելացել է: Մեր խնդիրն է ապահովել ճանապարհի այս հատվածի անվտանգությունն ու ժամանող մեքենաների գրանցումը»,- ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը:

Հայտնենք, որ Լաչինի միջանցքով Ստեփանակերտն ու Երևանը կապող ճանապարհին մարդատար մեքենաների երթևեկությունը սկսվել է անցյալ շաբաթվա կեսերին:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ