Խաղաղապահների ուղեկցությամբ 330 տոննա օգնություն է ուղարկվել Քարվաճառ

Հրապարակող՝

mailservice-1-49

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերից։

Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական 16-րդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 «Կամազ» մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս- Քարվաճառ երթուղով և շուրջ 330 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան:

Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ադրբեջան է առաքվել 3100 տոննա մարդասիրական օգնություն։

Ամենաթարմ