Ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը:
«Այսօրվանից սակրավորները սկսել են տեղանքի հումանիտար ականազերծումը։ Նրանք առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր»,- ասել է փոխգնդապետը։
Ինժեներական ծառայության պետը պարզաբանել է, որ հումանիտար ականազերծումը վարչակազմի հայտով պայթյունավտանգ իրերից տարածքի մաքրման գործընթաց է։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
