Ի դեպ․ Խաղաղության խորհուրդը վերջին տասնամյակներում մարդկության դեմ կատարված հանցագործությունների հարցերը փակելու խորհուրդն է

Հրապարակող՝

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Միջազգային նոր կարգի պայմաններում Թրամփի Խաղաղության խորհրդի դերակատարության մասին Նարեկ Այվազյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Խաղաղության խորհուրդը վերջին տասնամյակներում մարդկության դեմ կատարված հանցագործությունների հարցերը փակելու խորհուրդն է:

Հարցեր, ինչպիսիք են Արցախի վրա Ադրբեջանի ու իր հովանավորների՝ Ռուսաստանի և Թուրքիայի, հարձակումն ու հայաթափումը, Ուրկաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, ցեղասպանությունները և տարածքների օկուպացիան, Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը, կատարված ցեղասպանությունը և տարածքների անեքսիան, ինչպես նաև տեսանելի ապագայում, եթե այսպես շարունակվի, պաղեստինցիների և ուկրաինացիների էթնիկ զտումները:

Իսկ Հայաստանի իշխանությունները խամաճիկ են Թրամփի ու այդ շրջանակների մոտ, ինչպես նախկինում Պուծինի մոտ: Սրանից ավել նվաստացուցիչ բան չէին կարող մեզ առաջարկել. գլխավորել մի կառույց, որը փակում է Արցախի հարցը, և Հայաստանը դնում անողնաշար վիճակում, որը գալիս է փակելու Ուկրաինայի հարցը, Պաղեստինի հարցը… Այսինքն պաղեստինցիներին տեղափոխեն այլ երկիր, ուկրաինացիներին ստիպեն իրենց պետական տարածքները հանձնել Ռուսաստանին ու համակերպվել: Ու մոռացեք այս կոնֆիգուրացիայում Հայաստանի տարածքների վերադարձը. դրանք կա՛մ կլինեն փոխանակման՝ սակարկման ենթակա, կա՛մ առհասարակ չեն լինի վերադարձի առարկա:

Չնայած, որ Դավոսում տեսանք՝ կան տղերք, որ դեմ են էս աշխարհակարգի գլխին օյինբազություն անողներին: Ոնց հասկացա, դեմոկրատներից Ալ Գոռն ու Գավին Նյուսամը բավականին թեժ հակադարձել են և՛ Թրամփին, և՛ Թրամփի հետ մեկնած միլիարդատերերին: Եվրոպան ու Կանադան, ոնց հասկացա, դեմոկրատներին պատրաստ են օժանդակել, որպեսզի Թրամփի ռեժիմը փոխվի, բայց նաև, ոնց հասկացա՝ պայման կա, որ իրենց հերթական անգամ չգցեն:

Հ.Գ. Շառլ Միշելի արդարացումներն ու Նիկոլի մեկ միլիոն դոլարանոց նշաձողը աչքիս եկան:

Ամենաթարմ