Թեհրանի համար այլ երկրների հետ փոխգործակցության գլխավոր սկզբունքը անվտանգությունն է անվտանգության դիմաց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Անվտանգություն՝ անվտանգության դիմաց, նավթ՝ նավթի դիմաց, խաղաղություն՝ խաղաղության դիմաց և նեղուց՝ նեղուցի դիմաց։ Անկարելի է Հորմուզի նեղուց մուտքի թույլտվություն պահանջել բրիտանական նավերի համար և միևնույն ժամանակ փակել Ջիբրալթարն իրանական նավերի համար,-ասել է Ռոհանին։
Ռոհանիի խոսքով՝ բրիտանական նավերն ավելի վաղ ևս անտեսում էին Իրանի առափնյա պահպանության ուժերի նախազգուշացումները, սակայն իրանական լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո իրադրությունն արմատապես փոխվեց, ու Թեհրանը այլևս չի պատրաստվում դրա վրա աչք փակել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

