fbpx
Սպորտ

Խաղի արդյունքներով մենք արժանի էինք հաղթանակի. Էմերին՝ Արսենալ-Տոտենհեմ խաղի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Տոտենհեմի» հետ խաղի արդյունքը (2-2): Ըստ Էմերիի՝ իր թիմն արժանի էր հաղթանակի: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Դա անհավանական, հետաքրքիր խաղ էր: Մենք հպարտանում ենք կատարած աշխատանքով ու մեր երկրպագուներով, որոնք տրիբունայից աջակցում էին մեզ:

Այո, արդյունքը լավագույնը չէ «Արսենալի» համար:

Մեզ համար ամենագլխավորը դարձավ մեր առաջին գոլը, որը մեզ վստահություն հաղորդեց ու օգնեց ավելի շատ պահեր ստեղծել երկրորդ խաղակեսում: Մենք սխալներ թույլ տվեցինք հանդիպման առաջին կեսում, իսկ «Տոտենհեմը» հիանալի խաղացողներ ունի:

Մենք շատ լավ էինք խաղում մինչև իրենց առաջին գոլը, բայց երբեմն մենք չափազանց շատ ենք սրտով խաղում, փոխանակ գլխով խաղանք: Խաղի արդյունքներով մենք արժանի էինք հաղթանակի», – ասել է մարզիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ