fbpx
Քաղաքականություն

Առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է. Սանասարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ այսօր առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է:

«Սերժ Սարգսյանի ժամանակ կարված խաղի կանոնների մասին է խոսքը: Եթե գնան, կստացվի՝ երկրորդ անգամ հագնում են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները»,- պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասել է Դավիթ Սանասարյանը:

Լրագրողների հարցերին նա պատասխանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում նրա գործով դատական նիստը:

Դավիթ Սանասարյանի կարծիքով, արտահերթ ընտրությունները երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն են, բայց Ընտրական այս օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա.

«Ե՛վ թաղային խուժանը և՛ ընտրակեղծարարը նորից շանս են ստանալու՝ ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանում ներկայացվեն մարդիկ, որոնք, ըստ ժողովրդի պատկերացումների, պետք է չներկայացվեն»: Հարցին՝ թաղային խուժանը չի՞ վերացել այս իշխանությունների օրոք, Դավիթ Սանասարյանն ասաց, ոչ միայն չի վերացել, այլ իր ընտրությունների օրոք գործել է. «Նաև այդ ընտրակարգի պատճառով է գործել»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ