Կառավարություն

ՇՎՏՄ-ը ստուգայցերի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել

ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ են իրականացնում պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ ու շինանյութի խանութներ:

Խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ