Կառավարություն

ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Նոր Նորքում խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել բենզինի ու գազի լցակայաններում և շինանյութի առևտրի կետերում:

Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, առկա են եղել ինչպես փակ աղբամանները, այնպես էլ դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել աշխատակիցների՝ դիմակներով սպասարկելուն, ինչպես նաև վաճառքի կետերում սպասարկել միայն դիմակներ կրող հաճախորդներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ