fbpx
Աշխարհ

Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ․ Ալիև

Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը հետևյալն է. շատ պարզ։

Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը։ Այսպիսով, պարոն նախագահ, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների շրջանում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ