fbpx
Աշխարհ

Ղազախստանի բնակիչները դեմ են Աստանան Նուրսուլթան վերանվանելու որոշմանը

Ղազախստանի բնակիչները բողոքել են Աստանան՝ Նուրսուլթան վերանվանելու որոշման մասին: Այս մասին վկայում է Gopetition.com կայքում հայտնված խնդրագիրը, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան չվերանվանել Նուրսուլթան` երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Խնդրագիրն արդեն ստորագրել է 31 հազար մարդ: Խնդրագրի հեղինակները պնդում են, որ մայրաքաղաքի վերանվանումը կարևոր հարց է, որը պետք է քննարկվի Ղազախստանի ողջ ժողովրդի հետ բաց և արդար հանրաքվեի միջոցով:

Խնդրագրում նաև նշվում է, որ Աստանա անվանումն արդեն ձևավորված բրենդ է և արդեն սկսել է ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին երկրի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան վերանվանել Նուրսուլթան, և նույն օրը խորհրդարանն ընդունել էր այդ որոշումը:

Աստանան՝ Ալմաթիից հետո երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը, Ղազախստանի մայրաքաղաքն է դարձել 1997թ.-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ