Ղազախստանի կառավարությունը նախատեսում է երկրի ղեկավարի արտահերթ ընտրությունների համար տրամադրել 25 միլիոն դոլար: Այս մասին ասվում է օրենքի նախագծում, որը պետք է հավանության արժանանա:
«Ղազախստանի կառավարության պահուստներից տրամադրել միջոցներ՝ 9 404 771 000 տենգեյի չափոց (մոտ $24,8 միլիոն դոլար) Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների համար, որոնք նախանշված են 2019 թվականի հունիսի 9-ին», – նշված է նախագծում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ղազախստանի ԿԸՀ-ն ստանալու է ավելի քան 24,6 միլիոն դոլար, իսկ հանրապետության ԱԳՆ-ն՝ մոտ 150 հազար դոլար: