fbpx
Աշխարհ

Ղազախստանը նոր թղթադրամից հանել է Նազարբաեւի դիմանկարը

2022-ի հոկտեմբերի 1-ին Ղազախստանի Ազգային բանկը 20000 տենգե անվանական արժեքով թղթադրամ կթողարկի, տեղեկացնում է Informburo.kz-ն։

Անցյալ տարի Ղազախստանի Կենտրոնական բանկը հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ համանման արժեքով թղթադրամ թողարկեց, որի վրա պատկերված էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ 3 միլիոն օրինակ տպաքանակով։

Ազգային բանկի տվյալներով՝ Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամների տեսակարար կշիռը կանխիկ շրջանառության մեջ շրջանառվող (սովորական) թղթադրամների համեմատ (շրջանառության մեջ գտնվողների մեկ տոկոսից պակաս) աննշան է:

Նշվում է, որ հուշադրամների շրջանառության ժամկետ սահմանված չէ։ Այդ թղթադրամները օրինական վճարման միջոց են եւ կհանվեն շրջանառությունից բնական կերպով մաշվելուն պես: Այդ կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված 20000 տենգե անվանական արժեքով հուշադրամների շրջանառությունից հանում չի նախատեսվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ