fbpx
Աշխարհ

Ղազախստանում հնարավոր է մեղմեն կարանտինային միջոցառումները

Ղազախստանում սանիտարահամաճարակաբանական անվտանգությունը խիստ պահպանելու դեպքում հնարավոր է, որ կարանտինը մեղմելու քայլեր ձեռնարկվեն:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Ասքար Մամինը: Նա նշել է, որ ապրիլի 20-ից Նուր Սուլթանում և Ալմաթիում կարանտինային ռեժիմը մեղմվել է և մի շարք ձեռնարկություններ վերսկսել են իրենց գործունեությունը:

«Նույնպիսի աշխատանք կտարվի նաև հանրապետության մյուս տարածքներում: Այդուհանդերձ, դա հնարավոր է միայն սանիտարահամաճարակաբանական անվտանգությունը խիստ պահպանելու դեպքում»,- նշել է Մամինը:

Այս մասին հայտնում է sputniknews.kz-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ