Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության նիստ:
Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում։
Ղազախստանը պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք:
Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները հայկական կողմի հետ կհամագործակցեն երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցման, ջեռուցման ցանցերի արդիականացման, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացման և սննդի արդյունաբերության ոլորտներում։
