fbpx
Քաղաքականություն

Խելացի կարանտինի միջոցով 2 ամսից Հայաստանում կարող ենք ունենալ զրո վարակակիր․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը  Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ Գարեգին Միսկարյանը անդրադարձել է  սահմանած սահմանափակումների մեղմացմանը։

«Կարծում եմ մենք էն գլխից հարցին սխալ ենք մոտենում։

Մի կողմ թողնենք այն, թե ինչ ճիշտ կամ սխալ քայլեր է կատարել կառավարությունը վարակի շրջանակներում, ելնենք նրանից՝ ինչ ունենք։

Կառավարությունը որդեգրել է «վերահսկելի վարակի» տրամանաբանությունը, որը ենթադրում է սահմանափակումների մեղմացում՝ տնտեսությունը որոշ չափով աշխատեցնելու նպատակով և սահմանփակումների խստացում՝ վարակի ինտենսիվ տարածման դեպքում։

Սա ցանկալի արդյունք չի տալու տարբեր պատճառներով, բայց ես երկուսը նշեմ, թե ինչու թե մահերն են շատ լինելու, և թե տնտեսությունը չենք կարողանալու փրկել։

առողջապահական տեսնակյունից.

Հայաստանի բնակչության թվով 900 000 հիսունից բարձր անձանց զգալի մասը ունեն խրոնիկ հիվանդություններ (հիպերտոնիա, շաքարախտ, քաղցկեղ) և գտնվում են բարձր ռիսկային գոտում։

տնտեսական տեսանկյունից.

Տուրիզմից Հայաստան մտնող 1.8 միլիարդ դոլար չի մտնելու, տուրիզմի և հյուրնկալության ոլորտի 140 հազար մարդ գործազուրկ է դառնալու։

Հիմա գանք մեր գառներին.

Ճիշտ մշակված ռազմավարության միջոցով կատարված համատարած թեստավորման և «խելացի» կարանտինի միջոցով առավելագույնը երկու ամսից Հայաստանում կարող ենք ունենալ «0» (զրո) վարակակիր։

Դրանից հետո բոլոր ցանկացողների համար Հայաստանը հայտարարում ենք «բաց տարածք»։ Բոլոր էն քաղաքացիները, որոնք կցանկանան օգտվել վարակի շրջանում Հայաստանում «ազատ ապրելու» հնարավորությունից, կարող են որոշակի գումարի դիմաց գալ Հայաստան (չարտերը կազմակերպելը դժվար չի)։ Երկու շաբաթ կարանտինից և թեստավորումից հետ հիվանդներին գումարի դիմաց կբուժենք, առողջներին հնարավորություն կտանք ապրել Հայաստանում, էնքան ինչքան, որ հարմար կգտնենք։

Սրանով և կյանքեր կփրկենք, և տուրիզմի ոլորտի աշխատակիցները աշխատանք կունենան, և հյուրանոցները կունենան, և առողջարանները, և առողջապահության ոլորտը կզարգանա և, որ ամենակարևորն է, տնտեսությունը կաշխատի։

Կասեք՝ ֆանտազիա է, կասեմ՝ ֆանտաստիկ է։ Կասեք, հնարավոր չի, կասեմ՝ անհնար բան չկա։ Անհնար բաները պիտի հնարավորություն ստեղծեն տնտեսկան հեղափախությանբ , վարակից հետո։ Այլ կերպ վարակից ուժեղացած դուրս գալու ես չեմ տեսնում։

ՀՀ կառավարություն մի բան ասեք, գնամ քնեմ»։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/4296440183715331?__xts__[0]=68.ARAuLzfjY4WtqHm8kf41KcqAQam89ms6GMX8ZRQtPap0YlpUU_cD7uLOjNPV1tFaqh-OwBwtMbbgXIlzrBDexSlY0-cehmYdiVKVzuTC52v2dj-ANgTdp6HfG9lFENbiZfSQyEwN4FJyRS8ewUmScfayIelR0meLclUS3D_0cVtX3PQWBv1-tK6_rngIjMTTA7k2KOKYE5gZ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ