fbpx
Երևան

«Խելացի քաղաք» ծրագրով իրականացվող նոր նախագիծն արժանացել է մրցանակի

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում անցկացված Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Էլեկտրոնային կառավարում քաղաքացիամետ և թափանցիկ վարչական գործընթացների համար» ծրագրի համաժողովին:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրել է «Խելացի քաղաք» ծրագրով իրականացվող «BIG DATA FOR URBAN PLANNING» նախագծի իրագործման ընթացքը: Նշվել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ներգրավվել է խորհրդատու կազմակերպություն և արդեն իսկ առկա է համակարգի փորձնական ներդրման տեխնիկական առաջադրանքը:
Նախագիծը ներկայացվել է նաև «Վրացական կիբեր անվտանգության և ՏՏ նորարարության կոնֆերանս և ՏՏ նորարարության մրցանակաբաշխություն 2019» (GITI) 11-րդ տարածաշրջանային միջոցառմանը և արժանացել «Լավագույն տեխնոլոգիական լուծման նախագիծ» մրցանակին: Այն ժյուրիի հավանությանն է արժանացել 4-րդ սերնդի BIG DATA տեխնոլոգիայի կիրառման և քաղաքային տնտեսության և քաղաքային պլանավորման վրա ունեցած մեծ ազդեցության շնորհիվ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ