Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերը» և «Միլանը»:
Հանդիպումն ընթացավ խելահեղ պայքարում: Հաշիվը 40-րդ րոպեին բացեց Անտե Ռեբիչը, իսկ 46-րդ րոպեին Իբրան երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: 51-րդ ու 53-րդ րոպեներին «Ինտերը» 2 գոլ խփեց ու հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկան Բրոզովիչն ու Վեսինոն:
70-րդ րոպեին Դե Վրեյը խփեց տանտերերի 3-րդ գոլը, բայց գոլերն այսպիսով չավարտվեցին: 93-րդ րոպեին Լուկակուն 4-րդ գոլն ուղարկեց Պիոլիի թիմի դարպասն ու դրեց խաղի վերջակետը:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 54 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Միլանը» 32 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական: «Յուվնետուսը» նույնպես ունի 54 միավոր, բայց լրացուցիչ արդյուքներով երկրորդն է: