fbpx
Սպորտ

Խորեն Բայրամյան. Ժամանակին կարող էի հայտնվել Պարմայում, բայց վախեցա

«Ռուբինի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ափսոսանք է հայտնել, որ 17 տարեկան հասակում չի համարձակվել ուժերը փորձել իտալական «Պարմայի» կազմում, հայտնում է ռուսական ակումբի YouTube-ի ալիքը:

«Երբ 17 տարեկան էի, մեկնել էի Իտալիա՝ «Պարմայում» փորձաշրջան անցնելու:

Երբ վերադարձա Ռոստով, իտալացիներն ինձ կրկին հրավիրեցին իրենց մոտ:

Իսկ ես վախեցա այնտեղ գնալ՝ առանց ընտանիքի ու առանց իտալերենին տիրապետելու: Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ամենայն հավանականությամբ, այլ կերպ կվարվեի»,- պատմել է Բայրամյանը:

Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բայրամյանը «Ռուբինի» կազմում 15 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ