fbpx
Աշխարհ

Xiaomi-ին մեղադրել են գրաքննության ու ժողովրդավարությանը վնասելու մեջ

Լիտվայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Xiaomi ընկերությունը գրաքննությամբ է զբաղվում ու կարող է վնասել ժողովրդավարությանը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պաշտոնյան նշել է, որ չինական ընկերության հեռախոսներն ավտոմատ արգելափակում են որոշ արտահայտությունների գրումը, օրինակ՝ «Ազատ Տիբեթ», «Կեցցե Թայվանի անկախությունը» կամ «շարժում հանուն ժողովրդավարության» արտահայտությունները։

Նրա խոսքով՝ սա արվում է չինական իշխանությունների ցուցումով։

Լիտվայի ՊՆ-ն առաջարկել է քաղաքացիներին չգնել այդ ընկերության գաջեթներն, իսկ ունեցածները ձերբազատվել։

Xiaomi-ից չեն մեկնաբանել այս մեղադրանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ