fbpx
Աշխարհ

Իրան ուղարկված ռազմական տեխնիկայի խմբաքանակը վերադարձվել Է Աֆղանստան

Ռազմական տեխնիկայի եւ ռազմամթերքի խմբաքանակը, որն անցյալ տարվա օգոստոսին Իրան Էր ուղարկվել Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակարգի անկման շրջանում, վերադարձվել Է Աֆղանստան: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «բեռնատարների շարասյունը, որոնցում տեղավորված են փոխադրամիջոցներ, մարտական տեխնիկա, զենք եւ ռազմամթերք», հունիսի լույս 8-ի գշերն Իրանից մեկնել Է Աֆղանստանի տարածք «Իսլամ Քալա» հսկիչ անցակետով: Ամբողջ վերադարձված գույքը Ղանդահարի նահանգում հանձնվել Է տեղական իշխանություններին: Նշվում Է, որ դա փոխադրամիջոցների և ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակն Է, որն Իրանը վերադարձրել Է Աֆղանստանին երկրի նախկին կառավարության հեռացումից հետո:

«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց հանրապետությունը: Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ հաջորդ օրը հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ