fbpx
Կառավարություն

Խնածախ բնակավայրը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

Հուլիսի 27-ին Հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայտնում է, որ խմելու ջուր կհասնի Խնածախ, ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ

«Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի` Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով մեկնարկել են ջրագծերի մոնտաժման աշխատանքները։

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և չորս տոկոսի չափով նաև համայնքի համաֆինասավորմամբ` Խնածախի բոլոր տները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Շահառու բնակիչների թիվը 800 է։ Համայնքը կենարար հեղուկով ապահովելու համար նախագծվել է չորս ջրահավաք կառույց, կմոնտաժվեն նաև անհրաժեշտ քանակությամբ խողովակաշարեր։ Ընդհանուր ներդրումը կազմում է 84 միլիոն 960 հազար դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի փետրվարին։

Խնածախ բնակավայրը խմելու ջրի ինքնահոս համակարգ երբևէ չի ունեցել, ջրի խնդիրը տարեցտարի ավելի է սրվել, այժմ բնակիչները ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ ոչ անհրաժեշտ քանակությամբ, իսկ ջուրը բնակավայրից հեռու հատվածից տուն հասցնելը լրացուցիչ բեռ է` վերջիններիս համար համար։Ըստ Տեղի համայնքապետարանի` ջրի խնդրի լուծումը մեծապես կկանխի համայնքից արտագաղթը, 2008 թվականից ի վեր Խնածախը լքել է 300 բնակիչ, պատճառներից մեկը հենց ջրի բացակայությունն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ