ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը, խոսելով գրագողության կանխարգելմանը միտված օրենսդրական նախագծի մասին, նշեց՝ խնդիրները լուծելու կամ դրանց արձագանքելու երկու ճանապարհ կա՝ փաթեթային և իրավիճակային-օպերատիվ:
«Պետք չէ մտնել ծայրահեղ դաշտ, ասել՝ այս խնդիրը պետք է լուծվի միայն փաթեթային, կամ միայն իրավիճակային ճանապարհով: Այս նախագիծը երկրորդ ճանապարհն է ընտրում: Սա նաև պետության դիրքորոշումն է կրթության ոլորտում առկա արատավոր երևույթների նկատմամբ»,- ասաց նա: