fbpx
Քաղաքականություն

Խնդիրը կառավարման համակարգում է, զետեղված խանգարող մտքերը, մոտեցումները․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Եթե մարդն իրեն վնասում է դիտավորյալ, թե անզգուշորեն, դա նշանակում է, որ ինքը ֆուլցիոնալ խնդիրներ ունի: Մարմինը «հուշում է» այդ մասին: Եթե կրկնվում է, հետևաբար նշանակում է, որ մարդը հոգեբանորեն չի ընդունում կամ հասկանում խնդրի պատճառները: Նույնն էլ հանրությունն է, պետությունն է: Խնդիրը «գլխում է»: Խնդիրը կառավարման համակարգում է: Կառավարման համակարգում զետեղված խանգարող մտքերը, մոտեցումները, օտար մարմիններն են, վիրոսներն են կամ մայլ կերպ՝ պաշտոնյաներն են, որոնք դիսֆունկցիոնալ են:

Հիմա խնդիրը գալիս է կառավարման վերին ապարատից: Առողջ մտածողությունը հետհաշվարկով կարող եք տեսնել, որ կետում է խամրել ու հասկանալ, թե որ պաշտոնյայի նշանակումն է խաթարել ֆունկցիոնալությունը, որ պաշտոնյան է ճկուն որոշումների խոչընդոտ հանդիսանում:

Ես այն տրամաբանությունից եմ բխեցնում մտքերս, որ կառավարության ղեկավարը չի խարխլում ֆունկցիաներն, բայց չբացառելով նաև դա, այլ իրեն ուղիղ ազդակներ տվող պաշտոնյաները, որոնք օր ու գիշեր հրամցնում են՝ տանք ազատվեք, տանք դզվենք, որոնց տալու հատկությունները դրսևորվում են նաև կյանքում, իսկ սկզբունքայնությունը երբևէ չի դրսևորվել հանրային կյանքում, ինչ էլ դրսևորվել էր, կրկին հետհաշվարկով երևում է, որ կեղծ էր:

Հ.Գ. Գլխի ընկնողը գլխի կընկնի, վստահ եմ, թե ինչի մասին է խոսքը: Մնում է, որ այլ մարդիկ քավության նոխազ չդառնան: Եվ մեկ միտք էլ կցեմ սրան՝ ինչքան սուտը մեծ է, այնքան շատ է իրականությանը նման»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ