Արցախ

«Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Նա Արցախում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Լինելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հետախուզում հայտարարելու փաստին արձագանքել է հետևյալ կերպ՝ «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ