ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին 15։00-ից ուղիղ եթերում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռավար պատասխանելու է մեդիայի ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին։
Հեռավար ասուլիսը ուղիղ եթերում հեռարձակելու է ՀՖՖ Facebook-ի պաշտոնական էջը:
Մեդիայի ներկայացուցիչները իրենց հարցերը կարող են ուղարկել մինչև հուլիսի 16-ը, 15:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն-ազգանունը և լրատվամիջոցը:
Նշենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը երեք՝ հստակ ձևակերպված հարց:

