fbpx
Խորհրդարան

Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակության հետ:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, սակայն հայկական պետականությունը նոր է, նոր ենք նաև անցել խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը նոր մարմին է:

Դավիթ Էրմինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրել է, որ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի գործադիր, դատական և արդեն՝ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են օժանդակելու հայ գործընկերներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ դատական ոլորտի բարեփոխումներին միտված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են առաջիկայում կյանքի կոչվելու, որոնցով նախատեսվում է նաև բարելավվել դատավորների բարեվարքության կանոնները: Նա նաև կարևորել է Կոռուպցիայի կանխարգելման հանժնաժողովի ձևավորումը՝ օրեր առաջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ