fbpx
Հասարակություն

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։
Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։
Ողջախոհություն բոլորիս»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ