fbpx
Աշխարհ

Խորհրդարանական ընտրություններ Պորտուգալիայում․ գործող վարչապետը կարող է մնալ

Պորտուգալիայում հոկտեմբերի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ գործող վարչապետ Անտոնիո Կոստան կմնա իշխանության գլխին:

Եթե հարցումների արդյունքները ճիշտ լինեն, սոցիալիստների առաջնորդ վարչապետ Կոստան ընտրություններում կհաղթի 36.5-38.8 տոկոս ձայներով, սակայն ստիպված կլինի պայմանավորվել այլ կուսակցությունների հետ մեծամասնություն ձևավորելու համար:

Երբ սոցիալիստներն իշխանության էին եկել 2015-ին, Կոստան ստացել էր երկու ձախական, «եվրոսկեպտիկ» կուսակցությունների, Ձախ դաշինքի և կոմունիստների խորհրդարանական աջակցությունը:

Ակնկալվում է, որ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները, որոնք հարցումների արդյունքում ստացել են 30 տոկոսից ավելի քիչ ձայն, կկորցնեն իրենց տեղերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ