fbpx
Խորհրդարան
17:40 29/06/2019

Խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները

Խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները

Հունիսի 28-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հրավերով խորհրդարան էին այցելել Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները: «Բաց դասն» ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:

Աշակերտները հետաքրքրվել են կրթական ոլորտին վերաբերող սպասվելիք օրենսդրական նախաձեռնություններով:

Հյուրերը մասնավորապես բարձրաձայնել են Վանաձորի ասֆալտապատմանը, աղբահանությանը, ինչպես նաև քաղաքի բարելավմանը, նախակրթարաններին առնչվող հարցեր: Ի պատասխան` Վանաձորից ընտրված պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշել է, որ ասֆալտապատման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ մնացած հարցերի առնչությամբ խոստացել է աչալուրջ լինել:

Պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ թե նորաձև է, այլ հոգեհարազատ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ