fbpx
Խորհրդարան

Խորհրդարանի հյուրն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի աշակերտներն ու ուսուցիչները

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 29-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2,3,4 հիմնական և Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցների աշակերտները և ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:

Նրանց հետ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրել են կրթության ոլորտին, ուսուցիչների աշխատավարձերին, երկրի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:

Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ տարածաշրջանին վերաբերող բարձրացրած խնդիրների մի մասն արդեն ուսումնասիրվել են և դրանց լուծումներ են տրվում:

Աշակերտները ցանկություն են հայտնել իրենց մարզում ունենալ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Պատգամավորն ուրախությամբ հայտնել է, որ մոտ ապագայում Վարդենիս քաղաքում կբացվի նմանատիպ կենտրոն: Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է նաև, որ նախագծային փուլում են Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման, ինչպես նաև քաղաքի բոլոր դպրոցների ջեռուցման հարցերը:

Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ պատգամավորի հետ ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվելով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ