fbpx
Խորհրդարան

Խորհրդարանի հյուրն էին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 7-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան:

Նրանց հետ հանդիպել և բաց դաս են անցկացրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Մերի Գալստյանը և Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրել է բնապահպանության, կրթության վերաբերյալ հարցերը: Նրանք նաև իրենց անհանգստությունն են հայտնել ուսուցիչների ցածր աշխատավարձի առնչությամբ: Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

Պատգամավորներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, տիրապետել օտար լեզուների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ