fbpx
Խորհրդարան

Խորհրդարանը ամբողջությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկած մի շարք նախագծեր

Հունիսի 19-ին խորհրդարանը շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի սկզբում ԱԺ-ն անցել է նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանը: Ներկայացնում ենք քվեարկության արդյունքները.

Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 112 կողմ ձայնով:

Միաձայն ընդունվեց նաև «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած հարցն ընդունվեց 114 ձայնով:

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ևս ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով:

114 կողմ ձայնով ընդուվեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 76 պատգամավոր, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 23:

Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 115 կողմ ձայհներով:

ա) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ընդունելու մասին հարցը, ընդունվեց 114 կողմ ձայներով: Այս Հարկային օրենսգրքի փոփոխությունը այն մեծ փաթեթը չի, հայտարարեց Բաբկեն Թունյանը, խոսքը հարկային գաղտնիքի մասին հարցն է:

Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբոսղջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց միաձայն:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով:

Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությհան ներկայացրած ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ