Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի ընտրության քվեարկությունը։
ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն Գեղամ Գևորգյանն է: Նա մինչ այժմ գյուղատնտեսության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։
ԱԺ «Լուսավոր Հայաստանը» խմբակցության պատգամավորները դեմ էին տրամադրված այս թեկնածուին: Նրանք նույնիսկ հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու առաջադրված թեկնածուին։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը» հստակ չէր հայտնել դիրքորոշման մասին։