fbpx
Աշխարհ

Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի Brexit-ի հարցով․ Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանը պետք է հստակ պատասխան տա ԵՄ-ից դուրս գալու իր առաջարկած համաձայնագրին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ըստ Մեծ Բրիտանիայի օրենսդրության՝ Ջոնսոնը ստիպված էր նամակ ուղարկել Բրյուսել՝ Brexit-ի՝ դարձյալ հետաձգման խնդրանքով:

Խորհրդարանականներն ավելի վաղ տապալել էին Brexit-ի հարցով քվեարկությունը՝ դրա փոխարեն քվեարկելով ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետաձգման խնդրանքի օգտին, իսկ այս պահին վարչապետն ուզում է, որ խորհրդարանականները երկուշաբթի քվեարկեն իր առաջարկած համաձայնագրի հարցով:

«Խորհրդարանը պետք է հստակ քվեարկի համաձայնագրի հարցով… Խորհրդարանականներն արդյոք ցանկանո՞ւմ են հարգել հանրաքվեն՝ ինչպես որ հայտարարում են…թե՞ նրանք ցանկանում են ամբողջությամբ խոչընդոտել Brexit-ի ընթացքին և չեղարկել այն»,-իր հայտարարության մեջ պարզաբանել է երկրի վարչապետը՝ հավելելով, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ խորհրդարանի նամակը ձգձգման պատճառ դառնա:

Նշվում է նաև, թե դեռևս անհայտ է՝ արդյոք խորհրդարանի խոսնակը երկուշաբթի կրկնակի քվեարկության թույլտվություն կտա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ