fbpx
Երևան

Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ

Պաշտոնական այցով Փարիզ շրջագայությանս շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը»,- գրել է քաղաքապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ