«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք». Գարո Փայլան

Ամենադիտվածներ

«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք». Գարո Փայլան

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին: Փայլանն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:

Խոսելով տնտեսական խորը ճգնաժամի մասին՝ պատգամավորը նշել է, որ այդ վիճակից կարելի է դուրս գալ միայն ժողովրդավարական և տնտեսական հիմնավոր փոփոխությունների միջոցով:

«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, գործազրկության մակարդակը գնալով աճում է, ներդրումների ծավալը ընկնում, արդյունաբերության ծավալը նվազել է 6,5 տոկոսով»,-գրել է Փայլանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ