«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, ով դարձել է Բունդեսլիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն խաղացողը, մեկնաբանել է իր նկատմամբ թոփ ակումբների հետաքրքրությունը։
«Գաղտնիք չէ, որ կան ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով։ Այո՛, դա հրաշալի է: Բայց նաև հրաշալի է, որ «Լայպցիգի» նման ակումբն ամեն ինչ անում է ինձ պահելու համար:
Ստիպված կլինեմ լավ մտածել և ճիշտ որոշում կայացնել։
Աշխարհի առաջնությունը մոտենում է, և սա մի գործոն է, որը պետք է հաշվի առնել։ Ինչպես ասացի, պարզապես պետք է լավ մտածեմ ամեն ինչի մասին»,- մեջբերում է Նկունկուին Mirror-ը՝ հղում անելով TeleFoot-ին:

