fbpx
Ժամանց

Հեղինակը, որի գրքի հիման վրա նկարահանվել է Blonde-ը, խոսել է ֆիլմի օգտին

Գրող Ջոյս Քերոլ Օութսը խոսել է Էնդրյու Դոմինիկի «Blonde» կենսագրական ֆիլմի օգտին, որը նրա ստեղծագործության էկրանավորումն է: Ֆիլմը պատմում է Մերիլին Մոնրոյի մասին։

Նա պատասխանել է ֆիլմի ռեժիսորի հասցեին հնչող սեքսիզմի մեղադրանքներին։

Սոցիալական ցանցերի իր էջերում նա ֆիլմն անվանել է փայլուն աշխատանք և ենթադրել է, որ ոչ բոլորը կհասկանան իրեն։

«Զարմանալի է, որ MeToo շարժումից հետո դարաշրջանում Հոլիվուդում սեռական գիշատիչների կոշտ բացահայտումը մեկնաբանվում է որպես շահագործում: Վստահ եմ, որ Էնդրյու Դոմինիկն անկեղծորեն ցանկացել է պատմել Նորմա Ջինի պատմությունը»,- ասել է գրողը:

Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ ֆիլմն ունի 43% վարկանիշ Rotten Tomatoes-ում․ քննադատների կեսից ավելիին ֆիլմը դուր չի եկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ