Նիկոլ Փաշինյանը խոսել է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից առաջ իր արած հայտարարության մասին

Հրապարակող՝

Ain

Կառավարության նիստի ընթացքում  Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից առաջ իր արած հայտարարության մասին ու շեշտեց նման դեպքերը կանխելու անհրաժեշտությունը:

«Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել, երբ ես ասել եմ՝ գնացե՛ք և կանխե՛ք: Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի:Այդ հանձնարարականից 2 տարի հետո տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը: Անհատական պատասխանատվությունը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը:

Ամենաթարմ