fbpx
Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորին գտել են մեքենայից դուրս

Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են հրշեջ-փրկարարները, իսկ մյուսին` դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:

Աղբյուրը՝ shamshyan.com.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ