Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր է 90 միլիոն եվրո ծախսել անգլիացու տրանսֆերի համար:
Հաղորդվոմ է նաև, որ «Ռեալին» այս տարի չի հաջողվի ձեռք բերել անգլիացուն, քանի որ նրանք արդեն օգտագործել են իրենց քվոտան ԵՄ-ից դուրս գտնվող երկրների խաղացողների համար, սակայն մադրիդցիները ցանկանում են այս ամառ ավարտին հասցնել գործարքը։
Անգլիացին կարող է միանալ մադրիդյան թիմին մինչև 2023/24 մրցաշրջանը և կնքել 5/6 տարվա պայմանագիր։
Մադրիդցիներն այս ամռանն արդեն 1 խոշոր գործարք իրականացրել են՝ ձեռք բերելով ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին:
Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականին «Բիրմինգեմից» 25 միլիոն եվրոյով: Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ։
2021/2022 մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 14 ասիստ: