fbpx
Աշխարհ

23:00 11/7/2019

Խոշոր հրդեհ Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում

Ռուսաստանի մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 11 մարդ: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է մեկ զոհի մասին:

Կրակի բարձրությունը հասնում է 50 մետրի: Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը:

Հրշեջներին հաջողվել է մարել ջերմաէլեկտրակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհը: Էներգետիկայի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը, հավանաբար, բռնկվել է նավթով լի ցիստեռնում:

Վերեվ