fbpx
Հասարակություն

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ