fbpx
Հասարակություն

Խոշոր վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «LAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ